Դոհայի վրա Իսրայելի հարձակումը պատերազմի հայտարարում արաբական և իսլամական երկրներին. ՀԱՄԱՍ
![]() Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության վրա Իսրայելի հարձակումը հանդիսանում է պատերազմի բացահայտ հայտարարում բոլոր արաբական և իսլամական պետություններին, ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Ֆաուզի Բարհումը։ «Իսրայելի կողմից կատարված հանցագործությունը ոչ միայն հարձակում է Կատարի վրա, այլև պատերազմի բացահայտ հայտարարում է բոլոր արաբական և իսլամական երկրներին, ինչպես նաև սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի կայունությանը»,- ասել է Բարհումը։ Նրա ելույթի տեքստը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ Նա նաև կարծում է, որ Վաշինգթոնը ներգրավված է պաղեստինյան շարժման ղեկավարության վրա Իսրայելի հարձակման մեջ։ «Մենք հայտարարում ենք, որ ԱՄՆ-ի վարչակազմը հանցակից է այս հանցագործությանը»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, այս հարձակումն «ամբողջ բանակցային գործընթացի սպանություն» էր, քանի որ այն իրականացվել է այն ժամանակ, երբ շարժման ղեկավարությունը քննարկում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ Գազայի հատվածում զինադադարի մասին։ Շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման ժամանակ վիրավորվել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հեյի կինը, նրա հարսը և թոռները։ Բարհումը չի հաղորդել ալ-Հեյիի վիճակի մասին: Շարժման առաջնորդը չի երևացել նաև ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված՝ Կատարում զոհվածների հուղարկավորության արարողության լուսանկարներում։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
