Լեհաստանը փակում է Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը
![]() Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լեհաստանի սահմանային ծառայությունից պաշտոնական ծանուցում է ստացել բելառուսա-լեհական սահմանին մնացած բոլոր գործող անցակետերի փակման մասին: Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 12-ին, Բելառուսի ժամանակով, ժամը 01:00-ից: Լեհական կողմը լրացուցիչ կտեղեկացնի իրենց աշխատանքի վերսկսման մասին: Պետական սահմանային կոմիտեի տվյալներով՝ փակումից 10 ժամ առաջ անցակետերի առջև հերթ է կանգնել մոտ 1700 տրանսպորտային միջոց՝ 1620 մեքենա, 70 ավտոբուս: Սահմանափակումների ներդրման գոտում քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են շուրջօրյա: Այս գոտում գիշերը կարող են թռչել միայն ռազմական ինքնաթիռներ, իսկ ցերեկային ժամերին կարող են թռչել այն ինքնաթիռները, որոնք Լեհաստանի իշխանություններին տեղեկացրել են իրենց թռիչքի մասին: Բացի այդ, գոտում կարող են թռիչքներ կատարել արտակարգ օգնություն ցուցաբերող ինքնաթիռները, այդ թվում՝ բնական աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
