«Հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»». Գևորգ Պապոյան
![]() «Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»,- «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նման համոզմունք է հայտնել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի «տնտեսական թոքերն» է բացում։ Հայաստանը հերիք չէ՝ դեպի ծով ելք չունի, դեռ եղած ցամաքային սահմանների 75 տոկոսն էլ փակ է, և բնականաբար նման իրավիճակում տնտեսության մեծ զարգացում չի կարող լինել, և զարմանում եմ, թե փակ սահմանների պայմաններում այս տարիների ընթացքում այսքան տնտեսական աճ ոնց է գրանցվել։ Էականորեն փոխվելու է մեր տնտեսության պատկերը և հնարավորությունները մեր երկրում։ Միայն տնտեսական աճը չէ որ կլինի, ունենք հետազոտություն, որ ներմուծվող բազմաթիվ ապրանքների գներ էականորեն կիջնեն»,- ասալ է նախարարը: Պապոյանն անդրադարձել է «Թրամփի ուղի» նախագծին։ «Փաստացի գործնական փուլում ենք, առաջիկա օրերին Հայաստանում սպասում ենք տարբեր պատվիրակությունների ամերիկյան և թուրքական կողմից։ Ընդհանրապես Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է: Մեղրիի ու Կապանի բնակիչներն ամեն օր տեսնում են այն սարերը, որ քանդվում են ու հյուսիս-հարավ նոր ճանապարհն է կառուցվում»,–ասել է նախարարը: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
