Ցուցարարները գրավել են Փարիզի «Լիոնյան» կայարանը
![]() Սեպտեմբերի 10-ին Փարիզի «Լիոնյան» կայարանը գրավել են ցուցարարները՝ միանալով Ֆրանսիայում «Ամեն ինչ փակեք» կարգախոսով զանգվածային բողոքի ալիքին, գրում է Actu.fr-ը։ Մոտ 400 մարդ ներխուժել է կայարան, երթով անցել Le Train Bleu ռեստորանի մոտով, գրավել սպասասրահները և շարժվել դեպի մետրո՝ փակելով մայրաքաղաքի ամենամեծ տրանսպորտային հանգույցներից մեկը։ Բազմաթիվ ցուցարարներ օգտագործել են լուսարձակներ, պաստառներ և կարգախոսներ, վանկարկել՝ հանդիպելով ուղևորներին։ «Ամեն ինչ փակեք» կարգախոսով զանգվածային բողոքի ցույցերը միավորել են տասնյակ հազարավոր մարդկանց և դարձել իշխանությունների կողմից առաջարկվող խնայողության միջոցառումների և բյուջետային կրճատումների պատասխան։ Մեծ ցույցերը տեղի են ունեցել այլ խոշոր քաղաքներում՝ Ռենում, Նանտում, Գրենոբլում, Լիոնում, Լիլում, Կանում և Թուլուզում։ Փարիզում ցուցարարները նախ հավաքվել են Լիոնյան կայարանում և Նորդյան կայարանում։ Շատլե կայարանը և Շատլե Լե Ալ առևտրի կենտրոնը փակ են, ոստիկանությունը որոշումը բացատրել է սոցիալական ցանցերում կոչեր հայտնվելուց հետո թալանը կանխելու անհրաժեշտությամբ։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է ավելի քան 430 գործողություն (273 հանրահավաք և 157 շրջափակում), որոնց մասնակցել է մոտ 29 հազար մարդ։ Ի պատասխան՝ իշխանությունները մոբիլիզացրել են մոտ 80 հազար անվտանգության ուժերի։ Տեղական ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ) Ֆրանսիայում ձերբակալվել է 295 մարդ, այդ թվում՝ 171-ը՝ Փարիզում, չորս ոստիկան և ժանդարմերիայի աշխատակից ստացել է թեթև վնասվածքներ։ Բողոքի ցույցերը ուղեկցվել են բախումներով, աղբամանների այրմամբ և խոշոր երկաթուղային կայարանների և կարևոր տրանսպորտային մայրուղիների տարածք մուտք գործելու փորձերով։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
