Նեպալը կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ
![]() Նեպալի Գերագույն դատարանի նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Կարկին ընդունել է երկրի կառավարությունը ժամանակավորապես ղեկավարելու առաջարկը, հաղորդում է Khabarhub-ը։ Պորտալը հաղորդում է, որ հաջորդ քայլը կլինի բողոքի շարժման ներկայացուցիչների հանդիպումը Նեպալի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Աշոկ Ռաջ Սիգդելի հետ։ Կողմերը նախատեսում են քննարկել Սուշիլա Կարկիի գլխավորությամբ ժամանակավոր կառավարություն ձևավորելու հնարավորությունը։ Ավելի վաղ India Today-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ ցուցարարները պնդում են Կարկիին նշանակել ժամանակավոր վարչապետ։ Սկզբում՝ որպես թեկնածու, դիտարկվում էր Կատմանդուի քաղաքապետ Բալեն Շահը, սակայն, ըստ ակտիվիստների, նա չի արձագանքել նրա հետ կապ հաստատելու փորձերին։ 72-ամյա Սուշիլա Կարկին Նեպալի Գերագույն դատարանը ղեկավարող առաջին կինն է։ Նա այս պաշտոնը ստանձնել է 2016 թվականին Սահմանադրական խորհրդի առաջարկությամբ և այն ժամանակվա նախագահ Բիդյա Դևի Բհանդարիի հրամանագրով։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
