«Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է». Մադուրո
![]() Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, և «ԱՄՆ-ի կայսրությունն» ունի պատերազմի ծրագիր, որը ենթադրում է իր գերիշխանությունը պարտադրել աշխարհին։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ 2022 թվականի օգոստոսին Ֆրանցիսկոսը, որը մահացավ 2025 թվականի ապրիլին, հայտարարել էր, որ աշխարհը ապրում է Երրորդ համաշխարհային պատերազմ, իսկ 2024 թվականի մայիսին նա կրկին այդպես է անվանել մոլորակի վրա ստեղծված իրավիճակը։ Reuters-ի տվյալներով՝ օգոստոսի 19-ին երեք ականակիր, միջուկային սուզանավ և ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռային հածանավ, ինչպես նաև 4500 զինծառայող ուղարկվել են Կարիբյան ավազանի հարավային հատված՝ Վենեսուելայի ափեր՝ «նարկոկարտելների դեմ պայքարի գործողություններ անցկացնելու համար»։ The New York Times-ը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի կերպով հրահանգ է ստորագրել լատինաամերիկյան թմրակարտելների դեմ ռազմական ուժ կիրառելու մասին։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ սեպտեմբերի 2-ին «մահացու հարված» է հասցվել Վենեսուելայից մեկնած նավին, որը շահագործվում էր «նարկոահաբեկչական կազմակերպության» կողմից։ Նախնական տվյալներով՝ նավի վրա հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ։ Վաշինգթոնը անհիմն մեղադրում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին «Cartel de los Soles» թմրավաճառական կարտելին պատկանելու մեջ, որի գոյությունը Կարակասը հերքում է։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
