ԵՄ-ն Լեհաստանին հատկացրել է գրեթե 44 միլիարդ եվրո պաշտպանության համար
![]() Եվրոհանձնաժողովը հաստատել է Լեհաստանին 43,7 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը ԵՄ SAFE (Եվրոպայի անվտանգության գործողություններ) ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: X-ում իր հայտարարության մեջ նա նշել է, որ ընդհանուր առմամբ ներկայացվել է 19 հայտ՝ ընդհանուր 150 միլիարդ եվրոյի համար։ Պաշտպանության նախարարության ղեկավարը ընդգծել է, որ միջոցների զգալի մասը կօգտագործվի ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման համար: Նրա խոսքով, այս որոշումը կարևոր նշանակություն ունի Լեհաստանի ապագա կարողությունների և բանակի վերափոխման ծրագրի արագացման համար: Նա նաև հավելել է, որ երկրի ռազմական արդյունաբերությունը շուտով պետք է դառնա ազգային տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ Կոսինյակ-Կամիշը բացատրել է, որ ֆինանսավորումը կօգտագործվի Piorun կարճ հեռահարության զենիթահրթիռային համակարգերի, Borsuk հետևակի մարտական մեքենաների, Baobab-K հեռակառավարվող ականազերծող մեքենաների և սահմանների պաշտպանության համար անհրաժեշտ այլ զենքերի արտադրության համար: Նախարարը նշել է, որ հատուկ շեշտը կդրվի «Արևելյան վահան» (Tarcza Wschod) ծրագրի, ինչպես նաև անօդաչու համակարգերի, հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի մշակման վրա։ Լեհաստանից բացի, մասնակցության հայտ են ներկայացրել Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Իսպանիան, Կիպրոսը, Լիտվան, Ֆինլանդիան, Չեխիան և Էստոնիան։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
