Ուկրաինան հարվածներ է հասցրել Սոչիում Պուտինի նստավայրի մոտ
![]() Սեպտեմբերի 9-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սոչիի վրա, այդ թվում՝ նախագահական «Բոչարով Ռուչեյ» նստավայրի մոտ գտնվող տարածքի վրա։ Սա տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում ռուսական զանգվածային հարվածից կարճ ժամանակ անց, որի հետևանքով վնասվել էր Կիևի կենտրոնում գտնվող՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքը։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հարձակումը չի ազդել Պուտինի ժամանակացույցի վրա։ «Նախագահի ժամանակացույցը անփոփոխ է։ Այն իրականացվում է ըստ պլանի», - ՏԱՍՍ-ին ասել է Պեսկովը։ Գործակալությունը նշում է, որ նախորդ օրը Պուտինը Սոչիի իր նստավայրից մասնակցել է BRICS-ի առցանց գագաթնաժողովին։ Սեպտեմբերի 7-ի գիշերը Ռուսաստանը ռեկորդային հարված հասցրեց Ուկրաինային։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսական բանակը օգտագործել է 823 օդային հարձակման միջոց, այդ թվում՝ 810 «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարք, 9 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ և 4 «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռ։ Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 3 ամսական երեխա, և վիրավորվել է ավելի քան 20 մարդ։ Կիևում նախարարների կաբինետի շենքը լուրջ վնաս է կրել, որտեղ հրդեհը տարածվել է 1000 քմ մակերեսով՝ ոչնչացնելով վարչապետի գրասենյակը և կառավարության նիստերի դահլիճը։ Սկզբում հաղորդվել էր, որ անօդաչու թռչող սարք է հարվածել, սակայն Կիևը հետագայում հայտարարեց, որ կառավարական թաղամասի վրա հարվածը կատարվել է «Իսկանդեր» հրթիռով։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
