Երևան`   -3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.

Արտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար

312
Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ., 16:36
Արտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի կենսագրությունը.
Աշխատանքային գործունեություն
2024-2025թթ․ - ՀՀ փոխվարչապետի օգնական
2022-2024թթ․ - Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական, այնուհետև՝ Արդարադատության նախարարի խորհրդական
2021-2022թթ․ - «ԷյԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ իրավախորհրդատու-փաստաբան
2020-2021թթ․ - ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ, այնուհետև՝ ավագ իրավաբան
Կրթություն
2020-2022թթ․ - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա՝ «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» մասնագիտացմամբ
2014-2020թթ․ - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (բակալավրիատ)
Այլ տեղեկություններ
2023 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ,
2021 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ,
2016-2018թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն: