Թուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը նշել է պատվիրատուի անունը
![]() Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը, որը հայտնի է Փ. Դիդի բեմական անվամբ, եղել է ռեփեր Թուփաք Շաքուրի և Death Row Records ձայնագրման ընկերության հիմնադիր Սյուջ Նայթի սպանության պատվիրատուն, հաղորդում է USA Today-ը՝ հղում անելով ենթադրյալ մարդասպանի՝ «Crips» հանցավոր խմբավորման նախկին անդամ Դուեյն Դեյվիսի (Քեֆ Դ) ցուցմունքին։ 1996 թվականի սեպտեմբերին, Լաս Վեգասում երկու քալիֆորնիական խմբավորումների ներկայացուցիչների միջև բռնցքամարտի մենամարտից հետո Շաքուրը հարվածել է իր հակառակորդ Օռլանդո Անդերսոնին։ Դեպքից հետո նա չի գնացել ոստիկանություն, այլ պատմել է իր հորեղբորը՝ Դուեյն Դեյվիսին (Քեֆ Դ) տեղի ունեցածի մասին։ Վերջինս ցանկացել է օգնել իր զարմիկին՝ վրեժ լուծել։ Սակայն Դեյվիսի գաղտնի հարցազրույցը մանրամասնող՝ ոստիկանության զեկույցը ենթադրում է, որ մեղադրյալը վրեժխնդրությունից բացի մեկ այլ պատճառ էլ ուներ Շաքուրին և Նայթին թիրախավորելու համար. Քոմբսը 1 միլիոն դոլար պարգև էր առաջարկել նրանց սպանությունների համար։ Շաքուրի մահվան հետ կապող ևս երկու մեղադրանքներ են հայտնվել նրա դեմ հարուցված քաղաքացիական հայցերի շարքի շրջանակներում ներկայացված փաստաթղթերում: Թերթի տվյալներով՝ ռեփերը պարծենում էր, որ պատվիրել է սպանությունը և որ հնարավոր է՝ վճարել է կրակոցների ժամանակ օգտագործված վարձակալված Cadillac-ի համար։ Շաքուրի մահվան գործով Քոմբսին մեղադրանք չի առաջադրվել և նա բազմիցս հերքել է իր մասնակցությունը: Լաս Վեգասի Մետրոպոլիտենի ոստիկանության խոսնակը թերթին ասել է, որ Քոմբսը երբեք կասկածյալ չի եղել Շաքուրի սպանության գործում: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
