«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի բովանդակությունը սկեպտիկ գնահատականներ է ծնել». Լավրով
![]() Լավրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի վերաբերյալ սկեպտիկ գնահատականների մասին Արտգործնախարարը ընդգծել է, որ փաստաթղթի հրապարակումից հետո համաձայնագրի բովանդակությունը սկեպտիկ գնահատականներ է առաջացրել։ «Սակայն մենք պետք է տեսնենք, թե ինչպես այն [համաձայնագիրը] կգործի, քանի որ Վաշինգթոնում հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին լսված բոլոր ոգևորված ակնարկները, փաստաթղթի հրապարակման ժամանակ, ինչ-որ կերպ փոխվեցին սկեպտիկ գնահատականների,- ասել է Լավրովը,- պարզվում է, այնտեղ ամեն ինչ համաձայնեցված չէ»։ Նախարարը նշել է, որ համաձայնագիրը, հավանաբար, չի կարողանա դառնալ իրական խաղաղության պայմանագիր, քանի որ այն կնքվել է տեղեկատվական տարածքում արձագանք առաջացնելու համար։ «Ես կարծում եմ, որ նման մեթոդն իրավունք ունի գոյություն ունենալու, բայց եթե դրան ոչինչ չհաջորդի, ապա այն պարզապես կմնա՝ որպես բռնկում, և մենք շահագրգռված ենք իրական խաղաղության պայմանագրի կնքմամբ», - ասել է Լավրովը։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
