«Կարճ ժամանակ եմ աշխատել բուժքույր, երկար ժամանակ աշխատել եմ ղեկավար անձ»․ Հռիփսիմե Հունանյան
![]() Ինչպես հայտնել էինք, ԱԺ ՔՊ խմբակցությունը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշում էր կայացրել առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը: «Ինքնաառաջադրվել եմ և ընտրվել խմբակցության կողմից։ Առաջադրվել էր նաև Զարուհի Բաթոյանը, բայց իմ թեկնածությունն անցավ»,- «Ֆակտոր»-ի եթերում մանրամասնել է Հունանյանը։ Իր կրթության հետ կապված հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է․ «Կրթությունս միջին մասնագիտական է։ Կարծում եմ, որ դա խնդիր չի լինի, մտահոգիչ չեմ համարում, և կարծում եմ՝ բավարար փորձ ունեմ առողջապահության ոլորտում։ Ես կարճ ժամանակ եմ աշխատել շարքային բուժքույր, երկար ժամանակ աշխատել եմ ղեկավար անձ՝ ավագ բուժքույր, գլխավոր բուժքրոջ պարտականություններ եմ կատարել»։ Ըստ Հունանյանի՝ դա բավարար է հանձնաժողովը ղեկավարելու համար։ |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
7111:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
138Երեկ, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
11912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
13510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19607.09.2026, 14:12
