«Ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն». Մարգարիտա Սիմոնյան
![]() RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն և շուտով պետք է վիրահատվի։ Նա այս մասին ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։ «Ես պետք է ճշմարտությունն ասեմ և քաջալերեմ նրանց, ովքեր նույն ճշմարտության միջով են անցնում։ ...Այս շաբաթ ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն։ Վաղը իմ այստեղն են վիրահատելու՝ այս շքանշանի տակ», - ասել է նա՝ մատնացույց անելով արքայադուստր Օլգայի եկեղեցական շքանշանը, որը նրան մեկ օր առաջ շնորհել էր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Սիմոնյանը նշել է, որ չնայած առողջական վիճակին՝ ինքը եթեր է դուրս եկել՝ աջակցելու այն ընտանիքներին, որոնց սիրելիները ներկայում ռազմաճակատում են։ Նա նաև հիշեցրել է, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, արդեն 9 ամիս է՝ կոմայի մեջ է։ «Ինչպես ասում ենք Ռուսաստանում՝ երբ դժվարություն է լինում, բացեք դարպասները։ Մեր տան դարպասները ոչ միայն չեն կողպվում, այլև, իմ կարծիքով, արդեն քշվել են այս ճակատագրի քամուց», - հավելել է Սիմոնյանը։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
