Ուկրաինայի կառավարության շենքում հրդեհի պատճառը Ուկրաինայի ՀՕՊ ուժերի աշխատանքն է եղել. #AиФ
![]() Գերագույն ռադայի նախկին պատգամավոր, «Այլ Ուկրաինա» շարժման փորձագետ Սպիրիդոն Կիլինկարովը նշել է Կիևում Ուկրաինայի կառավարության շենքում ռուսական բանակի հարվածներից հետո բռնկված հրդեհի պատճառը։ Այս մասին հաղորդում է «Արգումենտի ի Ֆակտի»-ն (ԱիՖ)։ Լրատվականին տված հարցազրույցում Կիլինկարովը նշել է, որ կառավարության շենքում հրդեհն սկսվել է Ուկրաինայի ՀՕՊ ուժերի աշխատանքի պատճառով։ Նա նշել է, որ Կիևի կենտրոնում գտնվող շենքի վրա ուղիղ հարվածներ չեն եղել։ «Հավանաբար, ուկրաինական ՀՕՊ համակարգերը թիրախներ են խոցել, և մնացորդները թռել են կառավարության շենք։ Վերին հարկերում հրդեհ է եղել», - ասել է նախկին պատգամավորը։ Կիևում Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքը հրդեհվել է սեպտեմբերի լույս 7-ի գիշերը։ Հրդեհի տարածքը գերազանցել է մեկ հազար քառակուսի մետրը, հրդեհը մարելու համար ուղղաթիռ է կանչվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նրանք չեն հարվածել մայրաքաղաքի կենտրոնին, հարձակումների թիրախներն են եղել «Կիև-67» արդյունաբերական ձեռնարկությունը և СТС-ГРУПП-ի լոգիստիկ բազան։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
