««Հյուսիսային հոսքերը» պայթեցվել են փորձառու դիվերսանտների կողմից». Պատրուշև
![]() «Հյուսիսային հոսք» նախագիծը պայթեցվել է դիվերսանտների խմբի կողմից, որոնք մեծ փորձ ունեն Բալթիկ ծովի զգալի խորություններում և դժվար պայմաններում աշխատելու հարցում։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը՝ մեկնաբանելով գազատարների վրա ահաբեկչական հարձակումների հետաքննության հետ կապված իրավիճակը։ «Հյուսիսային հոսք»-ի դեպքում այս առաջադրանքն ակնհայտորեն կատարվել է դիվերսանտների՝ բարձր որակավորում ունեցող խմբի կողմից, որը մեծ փորձ ունի Բալթիկ ծովի զգալի խորություններում և դժվար հիդրոլոգիական պայմաններում աշխատելու հարցում», - ընդգծել է Պատրուշևը։ Նրա խոսքով՝ սա ակնհայտորեն դիվերսիայի ակտ է, որը կատարվել է շատ պրոֆեսիոնալ մակարդակով։ «Ստորջրյա խողովակաշարի մի հատվածի ոչնչացումը ինքնին բավականին դժվար խնդիր է, հատկապես, եթե աշխատանքը պետք է լինի հնարավորինս գաղտնի՝ առանց հատուկ հագեցած նավի օգտագործման», - բացատրել է նախագահի օգնականը։ Պատրուշևը նշել է, որ աշխարհի ոչ բոլոր բանակներում կամ հատուկ ծառայություններում կան լողորդներ, որոնք ունակ են գրագետ և, ամենակարևորը, գաղտնի կերպով իրականացնելու նման գործողություն։ «Այս խնդիրը կատարելու ունակ հատուկ ծառայություններից մեկը բրիտանական հայտնի Հատուկ նավակների ծառայությունն է։ Սա ամենահին ծովային դիվերսիոն ստորաբաժանումներից մեկն է, որը հայտնի դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- օրինակ է բերել Ռազմածովային կոլեգիայի ղեկավարը |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
