«Մոտ 100,000 մարդ լքել է Գազա քաղաքը». Նեթանյահու
![]() Մոտ 100,000 խաղաղ բնակիչ լքել է Գազա քաղաքը Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) կողմից պլանավորված ռազմական գործողության հետևանքով, կիրակի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «ՀԱՄԱՍ-ն անում է ամեն ինչ, որպեսզի կանխի նրանց հեռանալը՝ պահելով նրանց այնտեղ՝ որպես «մարդկային վահան»»,- ասել է նա Երուսաղեմում կայացած՝ կաբինետի ամենշաբաթյա նիստում, հաղորդում է Times of Israel-ը։ Նեթանյահուի խոսքով՝ «մենք ցանկանում ենք հարձակումները կենտրոնացնել ահաբեկիչների վրա և քաղաքացիական բնակչությանը հնարավորություն տալ հեռանալու»։ ՑԱՀԱԼ-ը բազմիցս կոչ է արել Գազայի բնակիչներին՝ լքել տարածաշրջանը՝ կապված առաջիկա ռազմական գործողության հետ։ Մինչդեռ, ՄԱԿ-ի տվյալներով, քաղաքում ներկայում մնում է մոտ մեկ միլիոն պաղեստինցի։ Միջազգային կազմակերպությունները Գազա քաղաքում և ամբողջ գոտում մարդասիրական իրավիճակը գնահատում են որպես աղետալի։ Իսրայելը ներկայում պատրաստվում է իրականացնել գործողություն Գազա քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու համար, և երկիրը հայտարարել է պահեստազորայինների զորահավաքի մասին։ Այս ծրագրերի հաստատման մասին օգոստոսի 8-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս ծրագրերը քննադատության են արժանացել ինչպես Իսրայելի ներսում, այնպես էլ արտերկրում։ Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակվել է Իսրայելի վրա։ Իսրայելի բանակը գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում։ Իսրայելի բանակը ներկայում վերահսկում է հատվածի մոտ 75%-ը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
