Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.

«Ես չեմ կարող գնալ այդ ահաբեկչի երկիր»․ Զելենսկի

2248
Շաբաթ, 06 սեպտեմբերի, 2025 թ., 10:39
«Ես չեմ կարող գնալ այդ ահաբեկչի երկիր»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: «Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր ենթարկվում է հրթիռային հարձակման։ Ես չեմ կարող գնալ այդ ահաբեկչի մայրաքաղաք։ Նա կարող է գալ Կիև»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Պուտինն իրականում չի փնտրում հանդիպում, քանի որ շարունակում է պատերազմել Ուկրաինայում։