Ամերիկան դադարեցնում է օգնությունը Ռուսաստանին սահմանակից երկրների բանակներին. #FT
![]() Financial Times-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աստիճանաբար կրճատել Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղակայված եվրոպական բանակների անվտանգության օգնության ծրագրերը՝ այդ ծախսերի բեռը Եվրոպայի վրա տեղափոխելու համար։ Ըստ հրապարակման՝ նման օգնության հիմնական ստացողներն են Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ «333-րդ բաժին» անունով հայտնի ծրագրի շրջանակներում եվրոպական երկրները 2018-2022 թվականներին ստացել են 1,6 միլիարդ դոլար, որը կազմել է աշխարհի բոլոր երկրներին հատկացված ընդհանուր միջոցների մոտ 29%-ը։ Լրատվականի՝ ԱՄՆ-ի Սենատում գտնվող աղբյուրների համաձայն՝ որոշումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին սահմանակից երկրներին ուղարկվող «հարյուր միլիոնավոր դոլարների» կրճատմանը։ Ֆինանսավորումը կրճատելու որոշման մասին Փենթագոնի պաշտոնյաները հայտարարել են մի քանի եվրոպական երկրների դեսպաններին Վաշինգթոնում կայացած փակ հանդիպման ժամանակ։ «Եվրոպական կառավարությունները զարմացած էին հայտարարությունից և լրացուցիչ տեղեկություններ են ակնկալում Վաշինգթոնից»,- հաղորդել է Financial Times-ը, որը տեղեկացված է քննարկումների մասին։ Սպիտակ տան պաշտոնյան հայտնել է, որ այս քայլը համապատասխանում է Թրամփի ջանքերին՝ «վերանայելու և վերաբաշխելու» ԱՄՆ-ի արտաքին օգնությունը: |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
