«Թրամփի հետ քննարկեցինք Ռուսաստանի նկատմամբ ճնշումների հարցը». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և եվրոպացի առաջնորդներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են Ռուսաստանի վրա «ճնշում» գործադրելու հարցը՝ նրան «ստիպելու»՝ դադարեցնել պատերազմը։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, Ուկրաինայի առաջնորդն այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Այսօր մենք զրուցեցինք նախագահ Թրամփի հետ, շնորհակալություն ենք հայտնում ձեր աջակցության համար։ Երկար, մանրամասն զրույց այն մասին, թե ինչպես կարելի է իրավիճակը խաղաղության տանել։ Մենք քննարկել ենք տարբեր տարբերակներ, ամենակարևորը ճնշումն է ուժեղ միջոցներով, այդ թվում՝ տնտեսական։ Խաղաղության բանալին ռուսական մեքենային, ռուսական ռազմական մեքենային զրկելն է փողից, զրկել ռեսուրսներից»,- ասել է Զելենսկին։ Բացի այդ, զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման հարցը։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան հույսը դնում է PURL ծրագրի վրա, և Թրամփի հետ համաձայնություն է ձեռք բերվել նաև հետագա շփումների վերաբերյալ։ |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00
