«Նվազագույնը յոթ երկիր այժմ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը». Անդրեյ Սիբիգա
![]() Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան նշել է այն երկրների ցանկը, որտեղ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքով՝ դրանք են Ավստրիան, Վատիկանը, Թուրքիան, Շվեյցարիան և Պարսից ծոցի երեք երկրներ: Չորեքշաբթի օրը ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է հանդիպմանը, ապա պետք է գա Մոսկվա: «Նվազագույնը յոթ երկիր այժմ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը... Դրանք են Ավստրիան, Սուրբ Աթոռը (Վատիկան - խմբ.), Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք երկրներ: Սրանք լուրջ առաջարկներ են, և նախագահ Զելենսկին պատրաստ է նման հանդիպման»,- գրել է Սիբիգան իր X սոցիալական ցանցի էջում: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապատրաստման մասին, որից հետո կարող է տեղի ունենալ նրա մասնակցությամբ եռակողմ հանդիպում: Ռուսաստանի առաջնորդի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Թրամփը աջակցություն են հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակմանը: Այս առումով, մասնավորապես, քննարկվել է այն միտքը, որ անհրաժեշտ կլինի ուսումնասիրել ուկրաինական և ռուսական կողմերի ներկայացուցիչների մակարդակը բարձրացնելու հնարավորությունը։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
