ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի ձգտում հակամարտության Ռուսաստանի և Չինաստանի հետ
![]() ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Չինաստանի հետ և պատրաստ է կանխել այն, ասել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Նա նշել է Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցումը՝ դրա համար պատասխանատվությունը դնելով նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վրա։ Միևնույն ժամանակ, Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «գերազանց հարաբերություններ» ունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ «Մենք գիտենք, թե ինչի են նրանք հավատում և ովքեր են նրանք»,- բացատրել է Փենթագոնի ղեկավարը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Պեկինում անցկացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին, ինչպես նաև Ճապոնիայի դեմ պատերազմում չին ժողովրդի հաղթանակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ։ Դրանց մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
