Ժերար Դեպարդիեն դատարանի առաջ կկանգնի բռնաբարության մեղադրանքով
![]() Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն դատարանի առաջ կկանգնի դերասանուհի Շառլոտ Արնուի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով, հաղորդում են Le Monde-ը և Agence France-Presse-ը։ Շառլոտ Արնուն մեղադրանքներ է ներկայացրել դերասանի դեմ 2018 թվականին, երբ ինքը 22 տարեկան էր։ Նա պնդել է, որ Դեպարդիեն, որը իր հոր ընկերն էր, օգոստոսին երկու անգամ բռնաբարել է իրեն Փարիզի իր տանը։ Արնուն դիմել է ոստիկանություն, բայց հետաքննությունը չի հանգեցրել դատավարության։ 2020 թվականին Արնուն նոր բողոք է ներկայացրել։ Այդ ժամանակվանից ի վեր 76-ամյա դերասանը հետաքննության տակ է։ 2024 թվականին Փարիզի դատախազությունը պահանջել է դատավարություն Արնուի գործով։ Դեպարդիեն հերքում է մեղադրանքները՝ ասելով, որ դերասանուհու հետ իր հարաբերությունները կամավոր են եղել։ Այնուամենայնիվ, Փարիզի դատախազը հայտարարել է, որ գործում կան «լուրջ և հաստատված ապացույցներ»։ Մայիսին Փարիզի դատարանը Դեպարդիեին դատապարտեց մեկուկես տարվա պայմանական ազատազրկման՝ ոտնձգությունների համար։ Նրա դեմ մեղադրանքները ներկայացրել էին երկու կանայք, որոնք պատմել էին նրա ոտնձգությունների մասին 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Բացի այդ, Դեպարդիեին տասնյակ կանայք մեղադրել են ոտնձգությունների համար։ 2023 թվականի գարնանը Mediapart-ը հրապարակեց հետաքննություն, որում 13 զոհ պնդում էր, որ դերասանի կողմից ենթարկվել են սեռական բռնության։ Դերասանը հերքել է բռնության բոլոր մեղադրանքները։ |

«Մտածել են՝ հետընտրական պրոցեսներ են լինելու, դրա համա՞ր են ուզում Դավիթ Ղազինյանին մեկուսացնել»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
3712:30
«IQ test-ով քվեարկելու իրավունքը սարքեք, պրծնենք ձեզնից»․ Անժելա Էլիբեգովա
5212:18
ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը (տեսանյութ)
6511:54
«Մի դիմում էլ մենք ներկայացրեցինք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8111:24
«Փամբակ գետում խեղդված աղջիկը նախկին և այս իշխանության հանցավոր անգործության զոհն է»․ Ոսկան Սարգսյան
8611:12
«Տեսնո՞ւմ եք՝ ընդդիմությունը չկա, ինչ ուրախ են անցնում մեր նիստերը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7610:30
