ԱՄՆ-ի դատարանը որոշել է, որ Թրամփն անօրինական կերպով է զորքեր ուղարկել Լոս Անջելես
![]() ԱՄՆ-ի դատարանը որոշել է, որ Թրամփն անօրինական կերպով է զորքեր ուղարկել Լոս Անջելես: Նախագահը խախտել է 1878 թվականի օրենքը, որն արգելում է ռազմական ուժերի օգտագործումը երկրի ներսում։ Դատավոր Չարլզ Բրեյերը նշել է, որ Թրամփը և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, որը նույնպես ներգրավված էր որոշման մեջ, խախտել են 1878 թվականին ընդունված օրենքը (Posse Comitatus Act): Այն արգելում է ռազմական ուժերի օգտագործումը երկրի ներսում ոստիկանության և իրավապահ մարմինների նպատակներով՝ որոշակի բացառություններով։ Դատարանը արգելել է Թրամփին և Հեգսեթին օգտագործել զինված ուժերը Քալիֆոռնիայում ձերբակալությունների, կալանավորումների, խուզարկությունների, պարեկությունների, անկարգությունների դեմ պայքարի և այլ գործողությունների համար: Սակայն արգելքը ուժի մեջ կմտնի միայն մեկուկես շաբաթ, որպեսզի Թրամփի վարչակազմը ժամանակ ունենա բողոքարկելու։ Ինչպես նշում է CNN-ը, առայժմ արգելքը վերաբերում է միայն Քալիֆորնիային։ «Լոս Անջելեսն ԱՄՆ-ի առաջին քաղաքն է, որտեղ նախագահ Թրամփը և քարտուղար Հեգսեթը զորքեր են ուղարկել, բայց դա վերջինը չի լինի»,- գրել է դատավոր Բրեյերը։ Հունիսի սկզբին Լոս Անջելեսում տեղի ունեցան բախումներ ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների մասնակցությամբ, այն բանից հետո, երբ մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվեց ավելի քան 100 ներգաղթյալ։ Թրամփը հրամայեց Լոս Անջելես ուղարկել Ազգային գվարդիայի 2000 զինվոր և ծովային հետևակային։ Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը (դեմոկրատ և Թրամփի վաղեմի քննադատ) կոչ արեց չդիմել բռնության և պահանջեց չեղարկել զորքեր ուղարկելու որոշումը։ Նա ասաց, որ Քալիֆորնիայի իշխանությունները դատարանում կվիճարկեն Ազգային գվարդիայի՝ Լոս Անջելեսում տեղակայումը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
