Պուտինը համաձայնության է եկել Սի Ցզինպինի հետ Չինաստան եղջերուների արտահանման հարցում
![]() Ռուսաստանին հնարավորություն է տրվել Չինաստան արտահանել կենդանի հյուսիսային եղջերուներ և դրանց եղջյուրներ: Կրեմլի տվյալներով՝ համապատասխան արձանագրություններն ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության և Չինաստանի մաքսային գլխավոր վարչության կողմից Վլադիմիր Պուտինի՝ Պեկին կատարած այցի ժամանակ: Չինաստանում եղջերուի պոչերն օգտագործվում են երիկամների հիվանդությունների դեմ դեղամիջոցներ պատրաստելու համար, ընկերքը պոտենցիայի ապուրի հիմնական բաղադրիչն է, իսկ երիտասարդ եղջյուրները ծերացումը դանդաղեցնող և աշխատունակությունը բարձրացնող դեղամիջոցներ ստեղծելու համար են կիրառվում: Ավելի վաղ անգլիական The Times թերթը հայտնել էր, որ այլընտրանքային բժշկությունը առաջացրել է Պուտինի հետաքրքրությունը, և 72-ամյա նախագահը, իբր, պարբերաբար լոգանք է ընդունում սիբիրյան եղջերուների եղջյուրներից վերցված արյան էքստրակտում: Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը նույնպես երիտասարդ չէ, իսկ Պուտինը նրանից ընդամենը 8 ամսով մեծ է: Ռուսաստանում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 67 տարի է: Լոգանք ընդունելը, իբր, երիտասարդացնող ազդեցություն ունի և բարելավում է տղամարդկանց պոտենցիան: Ընթացակարգի շրջանակներում կենդանի եղջերուներից տարեկան մեկ անգամ կտրվում են եղջյուրներ: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
