Ֆինլանդիայում բացվել է ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարան` Սանկտ Պերբուրգից 300 կմ հեռավորության վրա
![]() Սեպտեմբերի 1-ին Ֆինլանդիայի Միկկելի քաղաքում պաշտոնապես սկսեց գործել ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի տարածաշրջանային հրամանատարության շտաբ-բնակարանը։ Այս մասին հայտնել են Ֆինլանդիայի ցամաքային ուժերը իրենց պաշտոնական կայքում։ Քաղաքը գտնվում է Ռուսաստանի սահմանից ընդամենը 140 կիլոմետր և Սանկտ Պետերբուրգից 304 կիլոմետր հեռավորության վրա։ Նախկինում դաշինքի հրամանատարության՝ Ռուսաստանին ամենամոտ շտաբ-բնակարանը գտնվում էր Լեհաստանի Շեցին քաղաքում՝ դա «Հյուսիսարևելյան» բազմազգ կորպուսն է, որը գտնվում է Կալինինգրադից 414 կմ հեռավորության վրա։ Առաջին փուլում Միկկելիում կաշխատի մոտ տասը սպան, սակայն մի քանի տարիների ընթացքում անձնակազմի թիվը կաճի մինչև 50 մարդու։ Ղեկավարությունը կձևավորվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Ֆինլանդիայի ներկայացուցիչներից։ Հաղորդագրության համաձայն, շտաբը պատասխանատու կլինի հյուսիսային տարածաշրջանում դաշինքի ցամաքային ուժերի կառավարման, ազգային բանակների գործողությունների համակարգման, ինչպես նաև զորավարժությունների և գործողությունների համատեղ պլանավորման համար։ Նոր կառույցը կենթարկվի ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի Նորֆոլկի հրամանատարությանը, որը պատասխանատու է Ատլանտյան օվկիանոսի և Արկտիկայի համար։ |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00
