«Տիտանիկ»-ի որոնողական գործողություններն իրականում քողարկում էին ԱՄՆ-ի գաղտնի ռազմական ծրագրերը. #CNN
![]() 1985 թվականին խորտակված «Տիտանիկի» որոնումներն իրականում քողարկում էին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կողմից իրականացվող երկու միջուկային սուզանավերի՝ «Thresher»-ի և «Scorpion»-ի հետազոտման առաքելության համար, որոնք նրանք փորձում էին թաքցնել ԽՍՀՄ-ից, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով արշավախմբի գլխավոր հետազոտող Ռոբերտ Բալարդին։ «Այդ ժամանակ մարդիկ, գոնե շատերը, չգիտեին, որ «Տիտանիկի» որոնումները քողարկում էին գաղտնի ռազմական գործողության համար, որը ես իրականացնում էի՝ որպես ռազմածովային հետախուզության սպա։ Մենք չէինք ուզում, որ Խորհրդային Միությունն իմանար, թե որտեղ է գտնվում սուզանավը»,- ասել է Բալարդը հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն աջակցել են «Արգո» անունով համակարգի մշակման գաղափարին, որը ենթադրում էր հեռակառավարվող ստորջրյա տրանսպորտային միջոցների ստեղծում, որոնք կարող էին տեսանյութ փոխանցել հետազոտական նավին։ Ռազմածովային ուժերի նպատակն էր այն օգտագործել, ի թիվս այլ բաների, երկու սուզանավերի խորտակման պատճառները որոշելու և հետախուզական տեղեկատվություն հավաքելու համար։ Բալարդը համոզել է նրանց ժամանակ հատկացնել «Տիտանիկի» որոնմանը, որը «ծառայել է՝ որպես քողարկում» ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի առաքելության համար։ |

Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
170Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
151Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
169Երեկ, 17:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
149Երեկ, 16:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
169Երեկ, 16:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
112Երեկ, 14:48
