Հութիները գրավել են ՄԱԿ-ի գրասենյակները
![]() «Անսար Ալլահ» հութիական կազմակերպության զինյալները գրոհել են Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող ՄԱԿ-ի գործակալությունների, այդ թվում՝ Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գրասենյակները։ Ըստ DPA-ի՝ հղում անելով Եմենում անանուն աղբյուրին, «ձերբակալվել է WFP-ի յոթ և UNICEF-ի երեք աշխատակից»։ Հութիները դեռևս չեն ներկայացրել գործողության պատճառներ կամ մանրամասներ։ ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները նաև տեղեկություններ են ստացել Եմենի այլ շրջաններում իրենց գործընկերների ձերբակալման մասին։ Հարձակումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածել է հութիների կողմից գրավված Սանայում գտնվող թիրախներին՝ «Անսար Ալլահ» շարժման առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հութիի ուղիղ եթերի ժամանակ։ Օգոստոսի 30-ին հութիները հաստատել են նրա մահը։ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է հութիների «կառավարության» առնվազն 10 անդամ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարվածները միայն սկիզբն են, և որ հութիները «ծանր գին կվճարեն» Իսրայելի վրա իրենց կանոնավոր հրթիռային հարձակումների և Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների համար, որոնք, հութիների խոսքով, Գազայում գործողությունների պատասխանն են։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
