Հութիների առաջնորդն սպառնում է ուժեղացնել Իսրայելի վրա հարձակումներն իրենց առաջնորդի սպանությունից հետո
![]() Եմենի «Անսար Ալլահ» շարժման առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսին սպառնացել է ուժեղացնել Իսրայելի վրա հարձակումները, այն բանից հետո, երբ հութիների կողմից ձևավորված կառավարության ղեկավար Ահմեդ Ղալեբ ալ-Ռահավին սպանվել է Սանայում Իսրայելի օդային հարվածի հետևանքով։ «Մեր ռազմական կուրսը իսրայելական թշնամու դեմ մնում է հետևողական և կայուն։ Հրթիռային հարվածները, անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ծովային շրջափակումը կուժեղացվեն»,- ասել է շարժման առաջնորդը: Նրա ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքով։ Օգոստոսի 28-ին իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Եմենի մայրաքաղաքի վրա՝ ապստամբների առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսիի հեռուստատեսային ելույթի ժամանակ։ Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ հարված է հասցվել ապստամբների ռազմական օբյեկտներից մեկին։ Իսրայելական N12 հեռուստաալիքը հայտնել է, որ «Անսար Ալլահ» շարժման բարձրաստիճան անդամները, այդ թվում՝ պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը, թիրախավորվել են։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ինքնաթիռները ավելի քան 10 հարված են հասցրել այն օբյեկտին, որտեղ շարժման անդամները հավաքվել էին իրենց առաջնորդի ելույթը դիտելու համար։ Օգոստոսի 30-ին «Անսար Ալլահ» շարժումը հաստատեց ալ-Ռահավիի, ինչպես նաև մի քանի նախարարների մահը, որոնց անունները չեն նշվել: Մահացած ղեկավարին հաջորդեց նրա առաջին տեղակալ Մոհամմեդ Միֆթահը: Շարժման մեջ ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է հութիների կառավարության առնվազն 10 անդամ, այդ թվում՝ արտաքին գործերի, տեղեկատվության, տեղական ինքնակառավարման և տնտեսության նախարարները: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
