ԻՀՊԿ-ն «Մոսադ»-ի հետ կապված ահաբեկչական խումբ է վնասազերծել
![]() Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում ոչնչացրել է ահաբեկչական խումբ՝ ձերբակալելով Իսրայելի ռեժիմի Մոսադ լրտեսական ծառայության հետ կապված 8 գործակալների։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: Նշվում է, որ խմբավորման անդամները 12-օրյա պատերազմի ընթացքում Մոսադի գործակալներին են ուղարկել կարևոր տեղեկատվություն, այդ թվում նաև ականավոր զինվորական գործիչների վերաբերյալ։ Ըստ հաղորդագրությունների՝ նրանք փորձում էին մշակել և իրականացնել պետական և զինվորական պաշտոնյաների դեմ գործողություններ և ոչնչացնել Մաշհադ քաղաքի կարևոր կենտրոնները։ Այս գործողության ընթացքում նաև հայտնաբերվել են արձակիչներ, ռումբեր, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ թակարդներ պատրաստելու համար անհրաժեշտ հումքի քանակություն։
|

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
