«USAID–ը պաշտոնապես փակվում է». Ռուբիո
2004
Ուրբաթ, 29 օգոստոսի, 2025 թ., 22:27
![]() ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարման գործընթացն այսուհետ կգլխավորի Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն Ռասել Վոուտը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Ես նախագահ Դոնալդ Թրամփին կատակով ասացի, որ չորս աշխատանք ունեմ։ Նա ասաց, որ դրանցից մեկը տամ ընկերոջս՝ Ռասել Վոուտին: Ես այդպես էլ արեցի: Հունվարից ի վեր մենք տասնյակ միլիարդավոր դոլարներ ենք խնայել հարկատուների համար։ Իսկ երբ հիմնական ծրագրերի փոքր փաթեթը հանձնվեց պետական դեպարտամենտին, ՄԶԳ-ն պաշտոնապես անցնում է լուծարման ռեժիմի։ Այժմ Ռասը ղեկավարում է վաղուց ռելսերից դուրս եկած գործակալության լուծարման գործընթացը: Շնորհավորում եմ, Ռաս», – գրել է պետքարտուղարը Х-ում։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
