«Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար վտանգ չի ներկայացնում». Զախարովա
![]() Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմային էներգիայի զարգացման տարբերակներ՝ փոքր մոդուլային ռեակտորներից մինչև ապացուցված և հուսալի տեխնոլոգիաների վրա հիմնված նոր խոշոր կայանի կառուցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսնում ենք հայկական կողմի շահագրգռվածությունը խաղաղ ատոմային ոլորտում համագործակցությունը շարունակելու հարցում։ Մեծամորի ԱԷԿ-ի հիմնադրումից ի վեր կես դար շարունակ մեր մասնագետները սերտորեն փոխանակվել են փորձով», - ընդգծել է Զախարովան։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» իր հայ գործընկերների հետ համատեղ ներկայումս աշխատում է գործող կայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, ինչպես նաև քննարկում է նոր էներգաբլոկների կառուցման հեռանկարները։ Զախարովան հայտնել է, որ «Ռոսատոմի» ղեկավարությունը կանոնավոր կապ է պահպանում երկրի կառավարության հետ՝ նշելով, որ Ռուսաստանն արձանագրում է արևմտյան երկրներից որոշ անբարյացակամների կողմից միջուկային ոլորտում ռուս-հայական համագործակցությունը վարկաբեկելու փորձեր։ Մասնավորապես, լրատվամիջոցները տարածում են կեղծ լուրեր ատոմակայանի անխուսափելի վթարի կամ տարածաշրջանի համար դրա կողմից ենթադրաբար լուրջ սպառնալիքի մասին։ «Մեծամորի ատոմակայանը կառուցվել է հատուկ Հայաստանի համար՝ հաշվի առնելով հանրապետության սեյսմոլոգիական և կլիմայական առանձնահատկությունները, և կայանի անվտանգությունը բազմիցս հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից», - ասել է Զախարովան։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
