«Բուֆերային գոտի արդեն իսկ գոյություն ունի». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Politico-ի հոդվածը, ըստ որի՝ եվրոպացի առաջնորդները քննարկում են ուկրաինական և ռուսական զորքերի միջև բուֆերային գոտի ստեղծելու հնարավորությունը՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։ «Մեկ անգամ չէ, որ եվրոպացիներից և ամերիկացիներից լսել եմ այդ մասին։ Միայն նրանք, ովքեր այսօր չեն հասկանում տեխնոլոգիական ինչ պայմաններում է ընթանում պատերազմը, առաջարկում են 40-50-60, նույնիսկ լսել եմ 100 կմ բուֆերային գոտու առաջարկի մասին։ Իրավիճակը բոլորովին այլ է։ Այսօր մեր ծանր սպառազինությունն արդեն գտնվում է 10+ կմ հեռավորության վրա, քանի որ ամեն ինչ անօդաչու թռչող սարքերի հարվածի տակ է։ Այս բուֆերային գոտին, որը ես անվանում եմ մեռյալ գոտի, ոմանք անվանում են գորշ գոտի, արդեն իսկ գոյություն ունի»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը ցանկանում է, որ ուկրաինական բանակը լինի ավելի մեծ հեռավորության վրա, ռուս զինվորները կարող են հետ գնալ՝ դեպի ժամանակավորապես օկուպացված տարածքների խորքերը։ Հիշեցնենք՝ Politico-ն գրել էր, որ եվրոպացի առաջնորդներն ու զինվորականները քննարկում են Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքերի միջև մինչև 40 կմ բուֆերային գոտու ստեղծման հարցը: |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
