Ռուսական երգիծական թատրոնի նախկին տնօրեն ադրբեջանցի Մամեդալի Աղաևը ձերբակալվել է
![]() Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ռուսական երգիծական թատրոնի նախկին տնօրեն ադրբեջանցի Մամեդալի Աղաևը ձերբակալվել է Ներքին գործերի նախարարության և ԱԴԾ-ի կողմից՝ 20 միլիոն ռուբլու չափով բյուջետային միջոցներ հափշտակելու կասկածանքով։ «Նա (Աղաևը) գրանցվել է՝ որպես անհատ ձեռնարկատեր և կեղծ հեղինակային պայմանագրեր է կնքել իր ղեկավարած թատրոնի հետ։ Այս փաստաթղթերի համաձայն՝ մեղադրյալը, ենթադրաբար, մի քանի ներկայացումների սցենար է ստեղծել և դրանց իրավունքները փոխանցել մշակութային հաստատությանը։ Կատարված աշխատանքի մասին հորինված հաղորդագրությունների հիման վրա տղամարդը ստացել է յուրաքանչյուր հանրային ներկայացման տոմսարկղային եկամուտների չորս տոկոսի չափով եկամուտ», - ասվում է Ռուսաստանի իրավապահ մարմինների հայտարարության մեջ։ Բացի այդ, հաղորդվում է, որ նախկին ռեժիսորի հարազատների հաշիվները սառեցվել են։ 1992-ից մինչև 2021 թվականը Աղաևը ղեկավարել է Մոսկվայի ակադեմիական երգիծական թատրոնը։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
