«ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի իրագործմանը»․ ԵՄ ներկայացուցիչ
![]() Եվրոմիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Գրոնոն նշել է, որ ԵՄ անդամ պետությունները նույնպես աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղությանը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկու երկրների միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։ Իլհամ Ալիևը, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանը երկկողմ հիմունքներով աջակցում է Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցառումներին՝ կրկին անդրադառնալով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի շրջանի միջև անխոչընդոտ տրանսպորտային և տարանցիկ հաղորդակցության հաստատման կարևորությանը, ինչպես նաև՝ Եվրոմիության հետ համագործակցության լայն հնարավորությունների առկայությանը, մասնավորապես՝ Նախիջևանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման հարցում։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
