«Սեպտեմբերի 7-9-ը ամերիկյան պատվիրակությունը կայցելի Ադրբեջան»․ ԱՄՆ դեսպանատուն
![]() Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Վաշինգթոնում ստորագրված Հուշագրով մեկնարկում է երկու երկրների տնտեսական և առևտրային գործակցության նոր փուլ։ Այս մասին հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը: Դեսպանատան տեղեկացմամբ՝ օգոստոսի 8-ին նախագահ Դոնալդ Թրամփը բանակցել է պատմական համաձայնագրի շուրջ, որով վերջնականապես կավարտվի Ադրբեջանի և Հայաստանի միջեւ տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ «Նույն օրը Միացյալ Նահանգները և Ադրբեջանը ստորագրել են Հուշագիր՝ ստեղծելու ռազմավարական աշխատանքային խումբ, որը պետք է նախապատրաստի Ռազմավարական գործընկերության համաձայնագիր՝ նպատակ ունենալով խորացնել ԱՄՆ-ի և Ադրբեջանի տնտեսական կապերը։ Սա նշանավորում է մեր երկու երկրների տնտեսական և առևտրային համագործակցության նոր դարաշրջանի սկիզբը», – նշված է դեսպանատան հայտարարության մեջ։ Հաղորդվում է, որ սեպտեմբերի 7-9-ը նախատեսված է ամերիկյան գործարար համայնքի պատվիրակության այցն Ադրբեջան։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
