«Ալիևին մեր գործընկեր համարելը թյուրիմացություն էր»․ Զատուլին
![]() Ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանի կողմից ներխուժում անվանելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ է հանդես եկել, Lenta.ru-ին ասել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ «Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչմանը, Ալիևը չի մեղանչում ճշմարտության դեմ. Ադրբեջանն այս դիրքորոշումն է պահպանել Ղրիմի վերադարձից ի վեր, պարզապես այն այնքան համառորեն չի բարձրաձայնել, որքան հիմա», - ասել է պատգամավորը։ «Ամենասկզբից Բաքուն մի դիրքորոշում է որդեգրել, որը տարբեր էր մեր դիրքորոշումից, իսկ երբեմն՝ նույնիսկ թշնամական։ Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք նկատել դա, չնայած դա պետք է նկատվեր հենց սկզբից»,- մանրամասնել է Զատուլինը։ Նրա խոսքով՝ մինչև որոշակի պահ Ադրբեջանը խուսափում էր Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունները հասկանալուց, բայց հիմա դա այլևս այդքան էլ արդիական չէ։ Ալիևին այլևս միջնորդ պետք չէ՝ ի դեմս Մոսկվայի, այժմ նա ունի Միացյալ Նահանգների աջակցությունը։ «Այն փաստը, որ Ալիևն ուկրաինական հակամարտությունն անվանել է ներխուժում, արդեն իսկ ուղիղ հարձակում է Ռուսաստանի վրա։ Լավ է, որ մենք գոնե եզրակացություններ ենք անում. չպետք է խաբենք մեզ Ադրբեջանի հարցում և պատկերացնենք նրան որպես մեր գործընկեր։ Սա թյուրիմացություն էր», - վստահեցրել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ Ալիևը «Al Arabia»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հանրապետությունը հակամարտության առաջին օրերից աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Տեղի ունեցածը նա անվանել է «ռուսական ներխուժում»։ |

«Մենք Իրանին կվերադարձնենք քարի դար»․ Թրամփ (տեսանյութ)
810:36
«Հակաքաղաքագիտական մտքերը կրկնում է միջպետական միջազգային հանդիպումների ժամանակ»․ Արա Պողոսյան
5309:54
«Իրանն այլևս սպառնալիք չէ». Թրամփ (տեսանյութ)
8609:49
Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»
5209:30
Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»
6909:18
Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
6609:06
