«Բելառուսական զենքն օգտագործվել է ԼՂ-ում՝ հայերի դեմ»․ #OCCRP
![]() Բելառուսից գնված զենքն օգտագործվել է հայկական ուժերի դեմ՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ։ Այս մասին նշվել է Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի (Organized crime and Corruption Reporting Program, OCCRP) հետազոտությունում: Հետազոտության մեջ նշվում է, որ բացահայտումները հատկապես զգայուն են Հայաստանի համար, քանի որ Բելառուսը պաշտոնապես համարվում է ՀՀ-ի դաշնակիցը. երկուսն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են։ Չնայած այս դաշինքին՝ մասնավոր բելառուսական զենքի արտադրող Tetraedr-ը վաճառել է սարքավորումներ և ծառայություններ, որոնք Ադրբեջանին թույլ են տվել արդիականացնել իր հակաօդային համակարգերը։ Այս մասին են վկայում ընկերության էլեկտրոնային նամակներն ու ներքին զեկույցները։ Tetraedr-ի ներքին զեկույցներից մեկում նշվել է, որ Ադրբեջանի կողմից գնված հակաօդային պաշտպանության համակարգն «ակտիվորեն օգտագործվել է» վեցշաբաթյա հակամարտության ընթացքում հայկական անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
