«Այս շաբաթ կհանդիպեմ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ»․ Ուիթքոֆ
704
Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ., 12:48
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է ուկրաինացի ներկայացուցիչների հետ փակ հանդիպման մասին, որը նախատեսված է Նյու Յորքում։ Թրամփի հատուկ ներկայացուցիչը Նյու Յորքում կայանալիք հանդիպումն անվանել է «կարևոր ազդանշան»։ «Այս շաբաթ հանդիպում եմ ուկրաինացիների հետ Նյու Յորքում, և դա կարևոր ազդանշան է։ Մենք ամեն օր խոսում ենք ռուսների հետ», - ասել է Ուիթքոֆը։ Նա անդրադարձել է նաև Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպմանը՝ նշելով, որ Կրեմլի առաջնորդը ցանկանում է վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին։ «Կարծում եմ, որ նա (Պուտինը) բարի կամք է գործադրել ներգրավվելու համար։ Նա, անշուշտ, դա արեց Ալյասկայի գագաթնաժողովում։ Բայց սա շատ բարդ հակամարտություն է», - նշել է Ուիթքոֆը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
