«Այժմ, երբ «Զանգեզուրի միջանցքը» կրում է Թրամփի անունը, այն շուտով կյանքի կկոչվի»․ Ալիև
![]() Այժմ, երբ «Զանգեզուրի միջանցքը» կրում է Թրամփի անունը, վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Երբ նախագահ Թրամփը և նրա թիմը միացան այս գործընթացին և ցանկացան օգնել դրա առաջխաղացմանը, մենք նրանց փոխանցեցինք հետևյալը. «Զանգեզուրի միջանցքի գործունեության և Ադրբեջանի քաղաքացիների համար քառասուն կիլոմետրից ավելի երկարությամբ այս երթուղով անվտանգ անցնելու համար պետք է լինեն հուսալի անվտանգության երաշխիքներ, միջազգային անվտանգության երաշխիքներ։ Միայն Հայաստանի կողմից տրված անվտանգության երաշխիքները բավարար չեն լինի»։ Թրամփի վարչակազմը պատշաճ ուշադրությամբ արձագանքել է մեր օրինական մտահոգություններին։ Այսպես, ծնվեց TRIPP-ը կամ Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին։ Այժմ, երբ նախագահ Թրամփն իր անունն է տվել Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների կառուցմանը, նկատի ունեմ՝ երկաթուղին, այն երկար չպետք է տևի, քանի որ երթուղին ընդամենը 42 կիլոմետր է։ Եթե մենք այն կառուցեինք, դա կանեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ մենք ավելի շատ փորձ ունենք երկաթուղիներ կառուցելու հարցում։ Հայաստանից կարող է ևս մի քանի տարի պահանջվի»,- ասել է Ալիևը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
