«ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն լինի»․ Արաղչի
![]() ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն լինի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ «Asharq Al-Awsat»-ին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք միջուկային ծրագրի շուրջ արդար բանակցությունների։ Ներկայումս երկխոսություն է ընթանում երեք եվրոպական երկրների և ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության նոր շրջանակ մշակելու համար։ Սակայն ԱՄՆ-ի հետ հնարավոր են միայն անուղղակի բանակցություններ՝ ուղղակի բանակցություններ չեն լինի։ Ամերիկացիները պետք է երաշխավորեն, որ բանակցությունների ընթացքում չեն կրկնի անցյալի սխալը և ռազմական հարված չեն հասցնի», - ասել է Արաղչին։ Դիմելով արաբական երկրներին՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «Ինչպե՞ս Իրանը դիմակայեց։ Ոչ թե ԱՄՆ-ի հետ բանակցությունների, այլ իր հրթիռների միջոցով։ Որոշիչ գործոնը ուժն է, այլ ոչ թե զիջումները։ Սիրիայից և Լիբանանից հետո հաջորդը դուք կլինեք, և միայն ուժը կարող է պաշտպանել ձեզ»,- նշել է Արաղչին։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
