«Զելենսկին էլ անմեղ չէ, տանգոյի համար երկուսն են պետք». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, թե Վլադիմիր Զելենսկին անմեղ է այն իրավիճակում, երբ Ուկրաինայում խաղաղության հասնելու հստակ շարժում չկա։ «Զելենսկին նույնպես անմեղ չէ։ Տանգոյի համար երկուսն են պետք», - ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը նախագահական կաբինետի նիստում՝ խոսելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին։ «Ես միշտ ասում եմ. նրանք պետք է հանդիպեն», - հավելել է Թրամփը՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկիի հնարավոր հանդիպման մասին։ «Ես հիմա լեզու եմ գտնում Զելենսկիի հետ։ Մենք հիմա այլ հարաբերություններ ունենք, քանի որ այլևս ոչինչ չենք վճարում Ուկրաինային», - նշել է ԱՄՆ-ի նախագահը։ «ՆԱՏՕ-ն գնում է ողջ ռազմական տեխնիկան և վճարում է ամբողջությամբ»,- հավելել է նա։ «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ։ Շատ, շատ լավ։ Կրկին՝ սա դրական բան է», - ընդգծել է Թրամփը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
