Մակրոնը Նեթանյահուի մեղադրանքները համարում է «վիրավորանք ամբողջ Ֆրանսիայի համար»
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Փարիզի կողմից Պաղեստինը ճանաչելու խոստմանը հաջորդած՝ «հակասեմականություն հրահրելու» մեղադրանքներն անվանելով «վիրավորանք ամբողջ Ֆրանսիայի համար», հաղորդում է Le Monde-ը։ Նախագահը նշել է, որ Հոլոքոստի հիշողությունը չի արդարացնում Իսրայելի քաղաքականությունը Գազայում և այլ պաղեստինյան տարածքներում։ Նա իրավիճակն անվանել է «մարդասիրական աղետ» և զգուշացրել տարածաշրջանի և միջազգային անվտանգության համար երկարաժամկետ հետևանքների մասին։ Մակրոնը նաև կոչ է արել Նեթանյահուին համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ երկու պետության սկզբունքի հիման վրա խաղաղություն հաստատելու համար և կոչ է արել դադարեցնել Արևմտյան ափի վերագաղութացումը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
