Ռուսաստանի ամառային հարձակումը Ուկրաինայում ձախողվել է. BILD
![]() Պատերազմի չորրորդ ամառը հաջողություն չի բերել ռուսական բանակին: Մոսկվայի կողմից 2025 թվականի ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում արշավանքի համար սահմանված նպատակների մեծ մասը չի իրականացվել, գրում է BILD-ի ռազմական մեկնաբան Ջուլիան Ռյոպկեն: Դոնեցկի մարզում ռուսական զորքերը անհաջող փորձ արեցին գրավելու Պոկրովսկը: Օգոստոսին չնայած ներթափանցմանը, երեք շաբաթ անց բոլոր ռուսական ստորաբաժանումները ոչնչացվեցին կամ գերի վերցվեցին: Պուտինի՝ Չեռնիգովի, Սումիի և Խարկովի մարզերում «անվտանգության գոտի» ստեղծելու ծրագրերը նույնպես ձախողվել են. Ռուսաստանն այժմ վերահսկում է սահմանի երկայնքով 70 կիլոմետրից պակաս տարածք: Հարավում՝ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, ճակատը մնաց կայուն, և Կրեմլն ստիպված եղավ էապես հրաժարվել հարձակման իր ծրագրերից: Միևնույն ժամանակ, Ուկրաինան ակտիվացրել է անօդաչու թռչող սարքերի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա՝ մինչև 1200 կիլոմետր խորությամբ: Մասնագետների տվյալներով՝ տարեսկզբից ի վեր Ուկրաինան ոչնչացրել է ռուսական նավթավերամշակման գործարանների հզորության 17%-ը, ինչը հանգեցրել է գների բարձրացման և երկրում վառելիքի պակասի։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ամռանը գրավել է ընդամենը 1800 քառակուսի կիլոմետր՝ Ուկրաինայի տարածքի մոտ 0.3%-ը։ Հիշեցնենք, որ ուկրաինական OSINT DeepState նախագծի համաձայն՝ ամռանը ռուսական բանակին հաջողվել է շաբաթական գրավել 92-ից մինչև 225 քառակուսի կիլոմետր, իսկ անցյալ շաբաթ ռուսական վերահսկողության տակ է անցել 75,7 քառակուսի կիլոմետր՝ նվազագույնը մայիսի կեսերից ի վեր։ Այնուամենայնիվ, ռազմական փորձագետ Գուստավ Գրեսելը BILD-ի հետ զրույցում չի բացառել, որ «ձմռանը, երբ հողը սառչում է, և ծառերից տերևները թափվում են, ինչը նվազեցնում է անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունը, ռուսները կարող են կրկին փորձել անցնել հարձակման»։ Աղբյուրը` BILD |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
