«Ոչ ոք չի կարող դիմադրել Զանգեզուրի միջանցքին»․ Լուկաշենկո
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրման վերաբերյալ իր հեռախոսազրույցին։ «Ես շնորհավորել եմ նրան (Թրամփին)… Հայաստան և Ադրբեջան․ դա արդեն մեծ պլյուս է։ Ասացի՝ ապրեք, որ հնարավորություններ եք գտել, բոլորին նստեցրել եք բանակցությունների սեղանի շուրջ և կարողացել եք համաձայնության գալ հայերի և ադրբեջանցիների հետ՝ նման համաձայնագիր ստորագրելու հարցում։ Գիտեմ, որ այս Զանգեզուրի միջանցքը չափազանց անհրաժեշտ էր Ադրբեջանի հետ կապն ապահովելու համար։ Նրանք (ամերիկացիները) իրենց դիրքորոշումն արտահայտեցին և ասացին՝ մենք կլինենք այս ամենի սեփականատերերը և կվերահսկենք։ Սա հիանալի բան է»,- ասել է Լուկաշենկոն՝ «Բայց ոչ ոք չի կարող դիմադրել դրան։ Սրանք խաղաղության համաձայնագրեր են, որոնք կօգնեն միջանցք կառուցել Հայաստանի տարածքով։ Հիմա երկու շրջանները՝ Ադրբեջանը և նրա էքսկլավը, կապված կլինեն ոչ միայն օդային ճանապարհով։ Նա վաստակել է դա»,- ասել է Բելառուսի նախագահը։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
