Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Իսրայելը չի արձագանքել միջնորդների առաջարկին»․ Կատարի ԱԳՆ

585
Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ., 15:30
«Իսրայելը չի արձագանքել միջնորդների առաջարկին»․ Կատարի ԱԳՆ

Իսրայելը որևէ կերպ չի արձագանքել Գազայի հատվածում միջնորդների կողմից ներկայացված վերջին հրադադարի առաջարկին, չնայած այն հանգամանքին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել էր իր համար ընդունելի պայմաններին, հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։
«Իսրայելը որևէ պաշտոնական արձագանք չի տվել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին՝ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական, և որևէ այլընտրանք չի առաջարկել», - ասել է ալ-Անսարին։
«Գնդակը հիմա Իսրայելի դաշտում է, որը, ակնհայտորեն, չի ցանկանում համաձայնության գալ», - հավելել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում համաձայնագիրն ընդունելու համար», - եզրափակել է նա։