«Իսրայելական զորքը կմնա Հոլանի բարձունքներում»․ Կաց
![]() Իսրայելական զորքերը կմնան Սիրիայի հարավում գտնվող Հոլանի բարձունքների բուֆերային գոտում՝ հրեական պետության հյուսիսային սահմանի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև դրուզ բնակչությանը պաշտպանելու համար, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Հերմոն լեռան գագաթին և այն անվտանգության գոտում, որն անհրաժեշտ է Հոլանի բարձունքների և Գալիլեայի բնակավայրերը սիրիական կողմից եկող սպառնալիքներից պաշտպանելու համար, ինչը հոկտեմբերի 7-ի իրադարձությունների գլխավոր դասն է։ Մենք նաև կշարունակենք պաշտպանել դրուզներին Սիրիայում», - գրել է քաղաքական գործիչը իր X սոցիալական ցանցի իր էջում։ |

«Մենք Իրանին կվերադարձնենք քարի դար»․ Թրամփ (տեսանյութ)
810:36
«Հակաքաղաքագիտական մտքերը կրկնում է միջպետական միջազգային հանդիպումների ժամանակ»․ Արա Պողոսյան
5309:54
«Իրանն այլևս սպառնալիք չէ». Թրամփ (տեսանյութ)
8609:49
Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»
5209:30
Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»
6909:18
Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
6609:06
