«Վախենում էի հայտնվել Զելենսկու իրավիճակում»․ Հարավային Կորեայի նախագահ
![]() Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ վախենում էր հայտնվել այն իրավիճակում, որում նախկինում հայտնվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին նա ասել է Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Կորեայի նախագահի խոսքով՝ բանակցությունների նախօրեին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում «սպառնալից գրառում» էր հրապարակել, ինչն անհանգստացրել էր նրան։ «Մինչև նախագահ Թրամփի հետ հանդիպելը, նա Truth Social-ում շատ սպառնալից գրառում է հրապարակել, որը ես ընդունել եմ մտահոգությամբ... Մենք կարող էինք հայտնվել Զելենսկու իրավիճակում», - ասել է Լի Ջե Մյունգը՝ հիշեցնելով, որ փետրվարին ԱՄՆ նախագահը խիստ նկատողություն էր արել Վլադիմիր Զելենսկուն՝ Սպիտակ տուն կատարած նրա այցի ժամանակ։ Լի Ջե Մյունգի խոսքով՝ չնայած բանակցություններից առաջ եղած լարվածությանը, հանդիպումն ինքնին կառուցողական էր և առանց միջադեպերի։ «Դա այն պատճառով է, որ ես կարդացել եմ նախագահ Թրամփի «Գործարք կնքելու արվեստը» գիրքը»,- հավելել է Հարավային Կորեայի նախագահը։ |

«Որոշումները պետք է կայացնի Իրանի ժողովուրդը». Կայա Կալաս
4719:58
«Եթե Իրանում շահը եկավ իշխանության, ՀՀ գոյաբանական ռիսկերն անգամներով են շատանալու»․ Արմեն Հովասափյան
8517:42
«Սա աբսուրդ է. Կարեն Շաքարյանն այսօր էլ հանդիսանում է ԶՈՒ պատվախնդիր սպա». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
9315:36
«Ուխտերթին որպես ո՞վ էիք մասնակցում». հարց՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
9115:18
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը». #ABC
17214:19
«Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ»․ Տիգրան Դումիկյան
9414:00
