««Դրուժբա» նավթատարին հարվածները համարժեք են Հունգարիայի և Սլովակիայի վրա հարձակմանը»․ Սիյարտո
![]() Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթատարին հասցված հարվածները, ըստ էության, համարժեք են Հունգարիայի և Սլովակիայի վրա հարձակմանը, որոնք այս երթուղով Ռուսաստանից հումք են ստանում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Ուկրաինայի գործողությունները և հարևան երկրների նկատմամբ նրա սպառնալիքները։ «Այս հարձակումներն ուղղված են Հունգարիայի և Սլովակիայի դեմ, դրանք վնասում են Հունգարիային և Սլովակիային, այլ ոչ թե Ռուսաստանին», - ասել է Սիյարտոն։ Նրա խոսքով՝ այս կերպ Կիևը, Բրյուսելի աջակցությամբ, որը լռել է «Դրուժբա» նավթամուղի վրա հարձակումների մասին, փորձում է ճնշում գործադրել Բուդապեշտի վրա՝ նրան ստիպելու փոխել իր դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։ Դիրքորոշում, որը «լիովին հակասում է Հունգարիայի շահերին, բայց համապատասխանում է ուկրաինական շահերին», - մանրամասնել է նախարարը։ Հիշեցնենք՝ Ուկրաինան առնվազն երեք անգամ հարվածներ էր հասցրել «Դրուժբա» խողովակաշարին, ինչի հետևանքով ռուսական գազի մատակարարումները Հունգարիա և Սլովակիա դադարեցվել էին։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
