Ռուբիոն եվրոպացի իր գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորումը քննարկել է Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև եվրոպական դիվանագիտության ղեկավարի հետ, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Կողմերը «համաձայնել են շարունակել դիվանագիտական ջանքերը՝ ուղղված բանակցությունների ճանապարհով ռուս-ուկրաինական պատերազմը երկարաժամկետ ավարտի հասցնելուն», - ասվում է հաղորդագրության մեջ։ CNN-ը նշում է, որ Ռուբիոն «քննարկել է Եվրոպայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ կոալիցիայի աշխատանքը՝ Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ»։ Ուկրաինացի նախարար Անդրեյ Սիբիհան X սոցիալական ցանցում հաստատել է, որ Կիևը պատրաստ է «խաղաղությանն ուղղված հաջորդ քայլերին» և «ցանկացած ձևաչափով առաջնորդների մակարդակով հանդիպումներին», - ասվում է հեռուստաալիքի հրապարակման մեջ։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
