«Փենթագոնը կվերանվանվի Պատերազմի նախարարություն»․ Թրամփ
1529
Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ., 09:48
![]() Փենթագոնը կվերանվանվի Պատերազմի նախարարություն, ինչպես նախկինում էր։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք այն անվանում ենք Պաշտպանության նախարարություն, բայց, կարծում եմ, մենք փոխելու ենք անունը։ Եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը, շուտով տեղեկություններ կլինեն դրա մասին։ Ես խոսել եմ մարդկանց հետ, և բոլորը հավանություն են տվել»,- նշել է Թրամփը։ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն իր ներկայիս անվանումը ստացել է 1949 թվականին՝ Ազգային անվտանգության մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո։ Մինչ այդ այն ուներ «Պատերազմի նախարարություն» պաշտոնական անվանումը։ Հենց այս անվամբ է Միացյալ Նահանգները մասնակցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
